
Ռուսաստանը հարվածել է ադրբեջանական SOCAR նավթամբարին Օդեսայի մարզում

Ռուսաստանը հարվածել է SOCAR-ի նավթամբարին Օդեսայի մարզում: Այս մասն հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են ադրբեջանական ընկերության նավթամբարին։ Չորս աշխատակից ծանր վիրավորվել է։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր պոմպակայանի մասնակի ավերման և ձեռնարկություններից մեկի օբյեկտներին հասցված վնասի մասին։
Սա վերջին շաբաթների ընթացքում SOCAR-ի հետ կապված օբյեկտներին ուղղված երկրորդ հարվածն է. ավելի վաղ վնասվել էր Օրլովկայի մոտ գտնվող գազաբաշխիչ կայանը, որի միջով պետք է հոսի ադրբեջանական գազը։
Հիշեցնենք՝ գիշերը «Գերան-2» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը նույնպես հարձակվել են Խարկովի տարածքում և մարզում գտնվող օբյեկտների վրա։ Թիրախներին հարվածելուց հետո հրդեհներ են սկսվել։