ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին
«35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ հայտարարեց, որ սա իսկապես պատմական նշանակության օր է։
«Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում։ Նախագահ Թրամփն է բերում խաղաղություն Կովկասում։ Եթե չլիներ նախագահ Թրամփը, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեին չդադարող բանակցութնունների մեջ լինել»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շնորհավորում է բոլորին․
«Մեր տարածաշրջանի երկրներին, շնորհավորում եմ աշխարհին․ սրա արդյունքում միանշանակ աշխարհն ավելի լավն է դառնալու։ Այս հաջողությունն անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու վճռական հանձնառության՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու»,- ասաց նա։
Եռակողմ հանդիպման արդյունքներով՝ ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին։
Նմանատիպ հոդվածներ
Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...
Բացառիկ իրավունք ԱՄՆ-ին. ինչպես կկոչվի Հայաստանով անցնող ճանապարհը. Reuters
Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փա...