Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները

Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում կատարած հաղորդագրության մեջ հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։


«Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում»,-ասված է գրառման մեջ։


«Լիդիան Արմենիա» ընկերությունը համոզմունք է հայտնել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Նշվում է, որ մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլարի հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով։

Քաղաքականություն

Պատահարներ