Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 8-12-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 9-11-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով:
«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 8-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքում օգոստոսի 8-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ճանապարհից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամ...
Հայաստանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-ից աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն...
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սողանքի վտանգի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային...