Հայաստանի ՔԿ-ում հարցաքննել են պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի որդուն. «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։


«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ է ներկայացրել։


Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։ 


Այդ պահին նրա մեքենային է մոտեցել ինչ-որ քաղաքացի եւ իր դժգոհությունը հայտնել, որ Շանթը մեքենան կայանել է ուղիղ շքամուտքի մոտ։


Ինքը եւ իր սանիկը` Դավիթը, բացատրել են, թե ինչն է խնդիրը, սակայն քաղաքացին շարունակել է դժգոհել։


Շանթի ընկեր Դավիթը մոտեցել է քաղաքացուն ու զրուցել հետը. զրույցը վեր է ածվել լեզվակռվի, սկսվել է քաշքշուկ ու պարեկները մոտեցել են, բոլորին ձերբակալել ու տարել բաժին։

Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից։ «Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նա նշել է, թե նյարդայնացել է` տեսնելով կայանված մեքենան, որից հետո խոսակցությունը թեժացել է ու քաշքշել են միմյանց։


Փաստ է մեկ բան, որ Կոմիտեն հարցաքննել է բոլոր կողմերին. ինչ որոշում կկայացնի` կհետեւենք իրադարձություններին։


Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանն է եղել, իսկ վիճաբանության պատճառն էլ մեքենայի կայանման հարցն էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ