Եթե նավթի գները մի փոքր էլ իջնեն, Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում․ Թրամփ
Եթե նավթի գները մի փոքր էլ իջնեն, Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե նավթի գինը ևս տասը դոլարով իջնի մեկ բարելի համար, նա այլընտրանք չի ունենա։ Տնտեսությունն արդեն իսկ ծանր վիճակում է», - CNBC News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ մտադիր է զգալիորեն բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը 24 ժամվա ընթացքում, քանի որ այն շարունակում է գնել ռուսական նավթ։
Բացի այդ, Թրամփը նաև սպառնացել է Եվրամիությանը մաքսատուրքերը բարձրացնել մինչև 35 տոկոս, եթե այն չկատարի իր պարտավորությունները ամերիկյան տնտեսության նկատմամբ։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առևտրային համաձայնության են եկել։ Այժմ ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները կենթարկվեն 15 տոկոս մաքսատուրքի։ Բացի այդ, ԵՄ-ն պարտավորվել է Միացյալ Նահանգներից գնել հեղուկացված բնական գազ, միջուկային վառելիք և զենք։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայ...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...