Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. Նարեկ Կարապետյան
Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Բացի Երևանից, շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: այաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, ընտրվում է ռեգիոնը և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից»,-ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով, վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։
«Սովետական միության փլուզումից հետո մեր արյդունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է»,–ասել է Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել ե...
Թրամփն առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ. ԶԼՄ
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով անանուն աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել վաշինգտոնյան հնարավոր հանդիպում...