
Գրանցվել է մեկուկես ամսվա ընթացքում ամենահզոր արևային բռնկումը

Արեգակի վրա տեղի է ունեցել մեկուկես ամսվա ամենաուժեղ բռնկումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Բոգաչովը։
Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել երեկոյան։ Այն մոլորակի հյուսիսային կիսագնդում ձևավորվել էր ընդամենը մեկ օր առաջ։ M2.9 (ուժեղ) մակարդակի բռնկումը վերջին ժամանակներում արեգակնային ակտիվության ամենահզոր աճի արդյունքն էր, որը սկսվել էր օգոստոսի 1-ին։
Բոգաչովը հավելել է, որ այս տեսակի ավելի մեծ իրադարձություն գրանցվել է հունիսի 20-ին։ Վերջին երեք օրերի ընթացքում Արեգակի վրա գրանցվել է 35 բռնկում, բայց դրանք չեն հասել M մակարդակին։
«Բռնկման վայրը գտնվում է գրեթե ճիշտ Արեգակ-Երկիր գծի վրա, որտեղից մոլորակի վրա նման ազդեցությունը տեղի է ունենում ամենամեծ արդյունավետությամբ։ Թարմացված տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ», - նշել է փորձագետը և ուշադրություն հրավիրել հաջորդ 24 ժամվա ընթացքում խոշոր պայթյունների շարունակական ռիսկի վրա։