
«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի

«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, և տարածքը կվերանորոգվի։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի Ֆեյսբուքի էջից։
«Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր` սյունեցիներիս համար: «Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են:
Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները: Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար»,- գրել է նա: