Կրկին երկրաշարժ՝ Կամչատկայում․ երկրաշարժին կհաջորդեն հետցնցումները
Կամչատկայում տեղի ունեցած 8.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին կհաջորդեն հետցնցումները: Հետցնցումների գործընթացը կդրսևորվի նոր իրադարձություններով առաջիկա ամիսներին, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտից:
«Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Իշխանությունների տվյալներով՝ դրա ուժգնությունը հասել է 8.8 մագնիտուդի։ Կամչատկայում մտցվել է բարձր տագնապի ռեժիմ։ Առավոտյան ուժեղ երկրաշարժ է զգացվել նաև Սևերո-Կուրիլսկում, որից հետո հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին։ Ջրի առավելագույն ցայտքը հասել է մոտ 200 մետրի, տարածքում ապրում է 2.4 հազար մարդ, նրանց տարհանել են անվտանգ վայրեր։ Երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել Խաղաղ օվկիանոսում, որի սպառնալիքի մասին ավելի վաղ հայտարարել էին Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշխանությունները։
Հետցնցումային գործընթացը շոշափելի իրադարձություններով կդրսևորի հետագա ամիսների ընթացքում», - պատմել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանության եւ սեյսմաբանության ինստիտուտում։
Երկրաշարժից հետո սեյսմոլոգները Կամչատկայում գրանցել են շուրջ 1,000 հետցնցում
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Հայ բժիշկը Կամչատկայում՝ հզոր երկրաշարժի ժամանակ, ընդունել է երեխայի ծնունդը
Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրո...