Պատահարներ

Աստղագետները հայտնաբերել են ժայռոտ մոլորակներ․ մանրամասներ՝ ձևավորման փուլերից

Ofelya
Աստղագետները հայտնաբերել են ժայռոտ մոլորակներ․ մանրամասներ՝ ձևավորման փուլերից

Աստղագետներն առաջին անգամ հայտնաբերել են ժայռոտ մոլորակների ձևավորման ամենավաղ փուլերը՝ արևանման երիտասարդ աստղի շուրջ։ Բացահայտումն արվել է HOPS-315 կոչվող դեղին գաճաճ աստղի շրջանում, որը գտնվում է մոտ 1370 լուսային տարի հեռավորության վրա և ունի ընդամենը 100,000–200,000 տարվա տարիք։ Գիտնականները դիտարկել են գազի և փոշու տաք գոտի, որտեղ ձևավորվում են ապագա մոլորակների սաղմերը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։


Հետազոտության ղեկավար Մելիսա Մաք Քլյուրը նշել է, որ առաջին անգամ հնարավոր է եղել փաստել ժայռոտ մոլորակների ձևավորման իրական ընթացքը։


Չիկագոյի համալսարանի Ֆրեդ Չիեսլան ընդգծել է, որ այս բացահայտումն աստղագիտության ոլորտում սպասված էր։ Դիտարկումները կատարվել են ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և Եվրոպական հարավային աստղադիտարանի համատեղ դիտարկումների միջոցով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250