Ռուս զինծառայողին տուգանել և ազատազրկել են պարտվողական խոսակցությունների համար
Ռազմական դատարանը ռուս զինծառայողին տուգանել է 2,5 մլն ռուբլով՝ ուկրաինական բանակի վերաբերյալ դրական արձագանքի և ՌԴ ԶՈՒ գործողություններին բացասական գնահատական տալու համար: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը:
Ինչպես նշվում է Սեֆերբեգ Հաջիևը պարտվողական զրույցներ է ունեցել իր ծառայակիցների հետ 2024 թվականի աշնանը։ Հաջիևը ենթակաների հետ զրույցի ընթացքում նրանց ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հայտնել իր առաջադրանքների կատարման իրական ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուռճացրել է հակառակորդի հաջողությունները Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում:
Բացի այդ, ըստ փաստաթղթերի, նա բացասական է գնահատել Ռուսաստանի Զինված ուժերի գործողությունները՝ նշելով իր տեղեկացվածությունը ՌԴ զինված ուժերի իրական վիճակի մասին:
Մեղքն ընդունելուց հետո Հաջիևին դատապարտել են 5,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Նրան նաև զրկել են զինվորական կոչումից և պետական մարմիններում երեք տարի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ՊՆ-ն՝ Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու լուրերի մասին
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրել է.«Ի պատասխան ԶԼՄ հարցումների Մամուլում և սոցց...
Հայաստանն ու ԱՄՆ-ն կանցկացնեն համատեղ զորավարժություններ. ՊՆ
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությ...
Տուժածներ, վնասված տներ և մեքենաներ. Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գնդակոծման
Այսօր Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գնդակոծման: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:Կիևում 8 մարդ է տուժ...
Ռուսաստանը ընդլայնում է դրոնների արտադրության գործարանը
Ռուսաստանը Ալաբուզում ընդլայնում է դրոնների արտադրության գործարանը: Այս մասին հայտնել է CNN-ը:Արբանյակային լուսանկա...