
Իրանը կանխել է 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը

Իրանի հատուկ ծառայությունները կանխել են Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը: Այս մասին ասվում է իրանա-իսրայելական հակամարտության արդյունքների վերաբերյալ Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ։
«Հաջողվել է բացահայտել և չեզոքացնել ռեժիմի ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված են 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմին նախորդող ամիսներին 13 նմանատիպ դավադրությունների, որոնց բացահայտումը, հանգեցրել է 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխմանը», - նշված է փաստաթղթի մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Մոսադը» իրանցի այլախոհների հետ ծրագրել էր զանգվածային անկարգություններ կազմակերպել Թեհրանում Էվին բանտի վրա իսրայելական հարվածից հետո: