Պատահարներ
Կարևոր
Ջրասուզակը Ազատի ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։
Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի խիստ նախազգուշացումը ոչ սթափ վարորդներին. սա հնարավորություն է
Վտանգավոր իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին․ երթևեկությունը խաթարվել է
1.0