Պատահարներ

Ջրահեղծ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված ընտանիքից էր

Marine 1,531 դիտում
Ջրահեղծ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված ընտանիքից էր

Չորս ընկերներով միասին եկել են այստեղ ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։ NEWSam-ը նոր մանրասներ է ներկայացնում այսօր Ազատի ջրամբարում ջրահեղծ եղած պատանու դեպքից։ 


 Այս պահին տղայի դին մեքենայում է, ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, քննչական գործողություններ են  ընթանում։


 Ջրահեղծ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված ընտանիքից էր, ապրում էին Ազատավան գյուղում, ընտանիքում հինգ եղբայր են։


Հնարավոր է՝ առաջիկայում արգելվի այստեղ լողալը և հսկողություն իրականացվի, քանի որ, ինչպես ներկաներն էին նշում՝ առաջին դեպքը չէ, որ ողբերգական այսպիսի դեպք է տեղի ունենում։


Ավելի վաղ հայտնել էինք Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։


Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250