
Թուրքիայում հրդեհները շարունկվում են․ հրդեհի մարման ժամանակ զոհվել է 10 հրշեջ

Թուրքիայում և Կիպրոսում սաստիկ շոգի ֆոնին բազմաթիվ անտառային հրդեհներ են բռնկվել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, այրվել են հսկայական տարածքներ: Թուրքիայում մեկ օրում վեց նոր խոշոր անտառային հրդեհ է գրանցվել: Իրավիճակը վատթարացրել են ուժեղ քամին և շոգը։ Այդ երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի խոսքով՝ նահանգներից մեկում հրդեհի մարման ժամանակ զոհվել է 10 հրշեջ, ևս 14-ը վնասվածքներ է ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում մարդիկ տարհանվել են։
Նշենք նաև խոշոր հրդեհ է բռնկվել Կիպրոսի Լիմասոլ քաղաքից հյուսիսում՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ: Իշխանությունները փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառը, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը։ Մոլեգնող հրդեհները կանգնեցնել դեռ չի հաջողվում։ Հրդեհի տարածման վտանգ կա մինչև 44 աստիճանի հասնող շոգի ֆոնին։