Պատահարներ
ՆԳՆ-ն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մասին. մանրամասներ
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրաված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:
Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սահմանվելու է նաև հերթապահություն:
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկվել է հրդեհ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի խիստ նախազգուշացումը ոչ սթափ վարորդներին. սա հնարավորություն է
Վտանգավոր իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին․ երթևեկությունը խաթարվել է
1.0