Պատահարներ
Հայաստանում 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին մահացած են գտել. մանրամասներ
Ofelya
Հայաստանում 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին մահացած են գտել: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, 25-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Կոնստանտին Անտոնենկոյի դին հայտնաբերել են հուլիսի 24-ի գիշերը Գյումրիի գործարանային հանրակացարանի տարածքում:
Հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինվորականը ձեռքերի վրա կտրվածքներ է ունեցել, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հավելենք՝ Հայաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նշվում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները տեղի ունեցածի մանրամասները լրագրողներին չեն բացահայտում, ռուսական ռազմաբազան ևս չի մեկնաբանում իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0