Իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ 


«Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր տան հարց չեն լուծել ու եթե նույնիսկ աշխատանք ունեն, ապա դրա եկամուտները թույլ չեն տալիս վարձ մուծել և նվազագույն կենցաղային խնդիրներ հոգալ:


Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բնակարանային սերտիֆիկատ ստանալ, երկար սպասում են քաղաքացիություն ստանալու պրոցեսին, իսկ այդ ընթացքն ուղեկցվում է սոցիալական սաստիկ խնդիրներով»:


Աբրահամյանը նշել է, որ մարդ կա չարաշահումներից է օգտվել, մարդ կա տուն ունի կամ որոշակի գումարային «զապաս», բայց դա իրականում Արցախից բռնի տեղահանված մարդկանց քիչ տոկոսն է կազմում:


«Երկրորդ, ով հանցանք է գործել` թալանի կամ այլ տեսքով, պետք է դրա համար իրավական պատասխանատվություն կրի, սակայն այդ ամենը չպետք է «ջարդվի» բոլորի վրա: Երրորդ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել, հայաստանցի-արցախցի արհեստական պառակտումներ մտցնել, մարդկանց իրար դեմ հանել:


Իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով և մարդկանց արտագաղթի է մղում»,-գրել է Աբրահամյանը։

Քաղաքականություն