Հորմուզի նեղուցում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ ինչ է որոշել Մեծ Բրիտանիան
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) Հորմուզի նեղուցում վտանգի մակարդակը հասցրել է «զգալի» աստիճանի: Որոշումը կայացվել է առևտրային նավերի վրա կատարված վերջին հարձակումներից հետո։ Մասնավորապես, «Master of Tanker» նավը հայտնվել է անհայտ արկի թիրախում, ինչի հետևանքով վնասվել է կառավարման խցիկը: Անձնակազմի շրջանում տուժածներ չկան, շրջակա միջավայրին հասցված վնաս նույնպես չի գրանցվել։
UKMTO-ն նավաստիներին նախազգուշացրել է նեղուցում առկա ծովային ականների մասին և հորդորել պատրաստ լինել տրանզիտային երթուղիներում հնարավոր կուտակումներին։ Ներկայումս էներգակիրների փոխադրման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղում ընթանում են ականազերծման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ տարածքում ավելացել է ռազմական նավերի ներկայությունը։
Իրավիճակի սրումը հաջորդել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումներին: Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր իրանական հրթիռների, անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ռադարային կայաններին հասցված ավիահարվածների մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ դա պատասխան էր Սինգապուրի դրոշով ընթացող «M/V Ever Lovely» բեռնատար նավի վրա Իրանի կողմից կատարված ԱԹՍ-ի հարձակմանը։
Թեհրանն, իր հերթին, Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ամերիկյան հարվածները վկայում են բանակցային սկզբունքներին չհետևելու մասին։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված պատասխան հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է սեփական տարածքի հրետակոծությունը՝ դրանում մեղադրելով իրանական կողմին և նշելով, որ հարձակումները սպառնալիք են անվտանգության համար:
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
Այսօր՝ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Իրանում երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներ
Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոն...