Նա ամեն ինչ ոչնչացրեց․ ԱՄՆ-ի աղմկահարույց հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնն աջակցում է Կիևին, շատ բացասական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վրա, կարծում է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը։
«Ռուբիոն կտրուկ շրջադարձ կատարեց․ 2025 թվականի հունվարին մեկնարկած բանակցային գործընթացի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի գաղափարին աջակցելուց նա անցավ ուղիղ հայտարարության, որ մենք «ընտրել ենք կողմ», և այդ կողմը Ուկրաինան է։ Դրանով նա ոչնչացրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ Անքորիջում, ինչպես նաև ցանկացած այլ բանակցություն, որ մենք վարել էինք», - գրել է նա «Իքս» սոցիալական ցանցում։
Դևիսի կարծիքով՝ Վաշինգտոնը, հավանաբար, «խորապես կզղջա այս մեծամիտ և ճոռոմ որոշման համար»։
Ավելի վաղ Ռուբիոն Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող համարվել անաչառ միջնորդ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, քանի որ Վաշինգտոնը աջակցում է Կիևին։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հստակ փոխըմբռնումների էին հասել այն մասին, թե ինչպես պետք է առաջ շարժվել ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհով։
Ավելի ուշ Լավրովը նշել է, որ Մոսկվան զարմացած է ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարություններից, թե Վաշինգտոնը չի կարող լինել Ուկրաինայի հարցով միջնորդ։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակում հայկական ապրանքները․ հայտարարություն՝ Մոսկվայից
Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի գյուղացիներից և մեծածախ վաճառողներից ստացված արտադրանքը։ Այս մասին ասել է ՌԴ նա...