Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։
Ռաիսա Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։
Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։
Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն նախազգուշացնում է վարորդներին․ խախտելու դեպքում կտուգանվեն
Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկու...