Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ իրավիճակը պայթյունավտանգ է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է թե՛ ՄԱԿ-ի կանոնադրության և թե՛ ռազմական գործողությունների դադարեցման նպատակով հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական ափամերձ հսկողության օբյեկտներին հասցված հարվածները «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև Պարտադրված պատերազմի դադարեցման մասին փոխըմբռնման հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտում են»։ Միաժամանակ, Իրանը Իսրայելին մեղադրել է Լիբանանի վրա հարձակվելու մեջ՝ հայտարարելով, որ այն նույնպես իրականացվել է «Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ» և խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունների դրույթները։
Թեհրանն ընդգծել է, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։
«Իսլամական Հանրապետությունն իր ողջ ուժով պաշտպանելու է երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու ազգային շահերը։ Հենց այս հիմքով էլ Իրանի հզոր զինված ուժերը պաշտպանական հարվածներ են հասցրել ամերիկյան ագրեսորների հետ կապված թիրախներին։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունն ընկած է միջազգային իրավունքը խախտող, ագրեսիվ ամերիկյան վարչակարգի, ինչպես նաև այն բոլոր կողմերի վրա, որոնք այս կամ այն կերպ մեղսակից են Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիայի գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն դիմել է նաև Պարսից ծոցի հարավային ափամերձ պետություններին՝ կոչ անելով հարգել բարիդրացիության սկզբունքը և թույլ չտալ սեփական տարածքների ու ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար։
Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին և միջազգային այլ կառույցներին՝ գնահատական տալ ԱՄՆ-ի գործողություններին և կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության պաշտպանության իրենց պարտականությունները։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին՝ հայտարարելով, որ այս գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող նավի վրա իրանական զինված ուժերի կատարած հարձակմանը։ Մի քանի ժամ անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ․ Ղահրամանյանն ահազանգում է
Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է։ Այս մասին...