Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները կավարտվի դեկտեմբերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա դեկտեմբերին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գերատեսչության ղեկավարն այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Կիևյան կամրջի շինհրապարակ նրա կատարած այցելության ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եղանակը թույլ է տալիս գործընթացն առաջ տանել ողջ ծավալով։ Նախարարի պարզաբանմամբ՝ նախորդ տարի տևական ժամանակ է տրամադրվել հուշահամալիրի նորոգման տեխնոլոգիաների շուրջ փորձագիտական քննարկումներին, և ներկայումս համապատասխան փորձն արդեն առկա է։ Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը, որին զուգահեռ կսկսվեն նաև թանգարանի հատվածի վերականգնողական աշխատանքները։ Այս ամբողջ ընթացքում հուշահամալիրը բաց կլինի հանրության համար։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան ու արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։ Ստեղծվել է ջրահեռացման նոր համակարգ, կատարվել են մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Հեռացվել է հին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրացումն ու ջրամեկուսացումն իրականացվել է նորագույն հատուկ նյութերով։ Փոխվել են թիկնամասերի ու կողաճակատների սալերը, մույթերին հարող տարածքներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով պատրաստվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ գոտին, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Գերմանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակված տղամարդուն
Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու 2024 թվականին Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հար...