
Իրանում դատարանի վրա հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել

Իրանական իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքում ահաբեկիչների կողմից դատարանի շենքի վրա հարձակման ժամանակ զոհվել է 6 մարդ, իսկ 22-ը՝ վիրավորվել։
«Այս ահաբեկչական հարձակման ժամանակ սպանվել է երեք ահաբեկիչ, այդ թվում՝ մեկը, որը կրում էր պայթուցիկ բաճկոն», - ասվում է ԻՀՊԿ-ի «Ղոդս» օպերատիվ բազայի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանության փոխհրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Դալիրին տեղական իրանական լրատվամիջոցներին ասել է.
«Այսօր ժամը 8:30-ին սիոնիզմի հետ կապված ահաբեկչական խումբը, որը քողարկվել էր որպես հաճախորդներ, փորձել է մուտք գործել Զահեդանի Սիստան և Բելուջիստան նահանգի արդարադատության վարչություն։ Դեպքի վայրում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցների զգոնության շնորհիվ նրանք բախումների մեջ մտան ոստիկանության հետ։ Բարեբախտաբար, այդ ահաբեկիչներից մեկը սպանվեց դեպքի վայրում, ըստ էության, ամբողջ թիմը ոչնչացվեց»։