Մհեր Ենոքյանի վերաբերյալ որոշման դեմ բողոքներ են ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե Գլխավոր դատախազությունը, և թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Tert-ը:


Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Ենոքյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։


Դատական ակտը վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոսոտսի 8-ին։ Գործը քննվելու է գրավոր կերպով, որոշումը պարզ կլինի օգոստոսի առաջին 10-օրյակում:


Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։

Քաղաքականություն