Կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշռման գործընթացից
Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշռման գործընթացից։
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ օրական տասնյակ վարորդներ խուսափում են կշռման գործընթացից, չեն ենթարկվում տեղադրված ճանապարհային նշանների պահանջներին։
Խոսքը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում (Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատված) տեղակայված ավտոմոբիլային սռնիների կշռման անշարժ հենակետի մասին է։
Կառավարությունը պլանավորում է նորարարական տեխնոլոգիաներ՝ տեսահսկման համակարգ ներդնել, ինչը թույլ կտա ֆիքսել կշռման հենակետը շրջանցող տրանսպորտային միջոցների համարանիշերը։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում
Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղա...
BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ BOLD LLC (Bold.com-ը հնարավորություն է տալիս ստեղծել...
Հայաստանում նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել
Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախ...