
Թեհրանն այլևս ջուր չունի. մայրաքաղաքը կարող է տեղափոխվել. Փեզեշքիան

Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, ճգնաժամը կարող է ստիպել 15 միլիոն բնակչությանը տեղափոխվել: Այս մասինհայտարարել է Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը, փոխանցում է Asr-Iran լրատվականը:
«Իրավիճակը լուրջ է, և Թեհրանն իրականում այլևս ջուր չունի», - ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ որպես արտակարգ լուծում չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը։
Իրանում ջրային ճգնաժամ կա երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA գործակալության համաձայն՝ երկրի խոշորագույն ջրամբարներից մեկը կարող է լիովին չորանալ առաջիկա մի քանի շաբաթներին։
Երկրի յոթ ջրամբարներում ջրի մակարդակը նվազել է մինչև 10 տոկոսից պակաս, հարավային Հորմոզգան և Ֆարս նահանգներում գտնվող երկու ամբարտակներ լիովին չորացել են, իսկ երկրի ջրամբարների 80 տոկոսը գրեթե դատարկ է։
Փեզեշքիանը ճգնաժամի պատճառներից է համարում վերջին տարիների երաշտը, միաժամանակ քննադատել է նաև նախորդ կառավարությանը, որն ըստ նախագահի՝ անտեսել էր խնդիրը։
Ջրի պակասի պատճառով Իրանում պետական գրասենյակներն ու դպրոցները փակ կմնան առնվազն մինչև շաբաթ օրը, փակվել են գործարաններ, սպասվում են զանգվածային կրճատումներ։