
Եվրոպայում բանտերի գերբնակեցման խնդիր կա․ կալանավորների միջին թիվը աճել է 1.5%-ով

Առաջատարը Թուրքիան է՝ յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով 356 բանտարկյալ։ Երրորդ տեղում է Վրաստանը՝ 261 բանտարկյալի ցուցանիշով։
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել մեկ շնչի հաշվով բանտարկյալների թվով։ Այդ մասին են վկայում Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակված «SPACE I - 2024» տարեկան զեկույցի տվյալները։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով կա 264 բանտարկյալ։ Սա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։
Ադրբեջանը նույնպես այն երկրների շարքում է, որտեղ գրանցվում է բանտերի գերբնակեցման խնդիր։ Տվյալների համաձայն՝ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր 100 տեղի համար միջինում կա 103 բանտարկյալ։
2023-2024 թվականների հաշվետվությունը նաև նշում է, որ ամբողջ Եվրոպայում այս ժամանակահատվածում բանտերի խտության աճ է գրանցվել. 100 տեղի համար կալանավորների միջին թիվը աճել է 1.5%-ով՝ հասնելով 94.9-ի (նախորդ տարվա 93.5-ի համեմատ):
Այսօր Եվրոպայի խորհրդի 51 անդամ պետությունների բանտերում կա մեկ միլիոնից ավելի կալանավոր: