Հուսիթներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական օբյեկտների վրա
Եմենի ապստամբ «Անսար Ալլաh» շարժման կողմնակիցներն (հուսիթները) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցրել Իսրայելի հինգ օբյեկտներին, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանի և Էյլաթ նավահանգստի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Եմենի զինված ուժերի անօդաչու ավիացիայի ստորաբաժանումներն եզակի ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա: Ռազմական թիրախ են դարձել Յաֆֆոյի շրջանն, Էյլաթ նավահանգիստը, Ռամոն օդանավակայանն ու որոշ ռազմական օբյեկտներ», - հայտնել է զինված ուժերի ներկայացուցիչը:
«Անսար Ալլահի» շարժման ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակման ընթացքում Եմենի ապստամբները գործի են դրել հինգ անօդաչու թռչող սարք:
Նրա խոսքով՝ «գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակակետին»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...