Լոռու մարզում 25-ամյա երիտասարդը դանակահարել է անչափահասի
Լոռու մարզի Դսեղ գյուղում 25-ամյա երիտասարդը դանակահարել է 14-ամյա պատանուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Պարզվել է, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով»,-նշված է հաղորդագրությունում։
Պատանին տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն կրծքավանդակի կտրած-ծակած վերքով։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. օդանավակայանի տնօրեն
Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, տարածքի ռելիեֆը և հեռավորությունը Երևանից՝ «Սյունիք» օդանավակայանի գործունեութ...
Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի...
Հայաստանում նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել
Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախ...