Պեսկովը մեկնաբանել է Կալինինգրադի մարզի դեմ ՆԱՏՕ-ի սպառնալիքները
Հյուսիսատլանտյան դաշինքը թշնամական դաշինք է, որը ստիպում է Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հայտարարությունները Կալինինգրադի մարզը ոչնչացնելու հնարավորության մասին։
«Դե, սա ևս մեկ հայտարարություն է այնպիսի թշնամական, ագրեսիվ հայտարարությունների շարքում, որոնք մենք հաճախ լսում ենք հիմա: ՆԱՏՕ-ն բախման գործիք է, դա դաշինք է, որը թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ, իհարկե, սա մեզ ստիպում է հաշվի առնել այս ամենը և համապատասխան միջոցներ ձեռնարկել մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Գերմանիայում ԱՄՆ բանակային ասոցիացիայի LandEuro համաժողովում ունեցած ելույթում Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն ասել է, որ ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները բոլոր հնարավորություններն ունեն ոչնչացնելու Կալինինգրադի մարզը։
Դոնահյուի խոսքով՝ Կալինինգրադի մարզը բոլոր կողմերից շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով, և այժմ ԱՄՆ զինվորականները և նրա դաշնակիցները կարող են «ջնջել այն քարտեզից անհավանական ժամանակում և ավելի արագ, քան մենք երբևէ կարողացել ենք անել»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...