Խուսափե՛ք արևից, վտանգավոր է. Առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:


Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։


Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․


- Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:

- Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում:

- Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:

- Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:

- Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:

- Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի:

- Եթե ունեք շաքարային դիաբետ․


Վերահսկենք գլյուկոզի մակարդակը:

- Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում:

- Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը:

- Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին:


Ընդհանուր խորհուրդներ․


- Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ:

- Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:

- Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:

- Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:

- Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին:

Քաղաքականություն