Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկում է «մեգա գործարք»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկում են «մեգա-համաձայնագրի» կնքման հնարավորությունը, որի շրջանակներում ԱՄՆ-ն կգնի ուկրաինական մարտական փորձարկված անօդաչու թռչող սարքեր, իսկ Ուկրաինան՝ դրա դիմաց որոշակի քանակությամբ ամերիկյան զենք։ Ուկրաինայի նախագահն այս մասին ասել է New York Post-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Թրամփի հետ վերջին բանակցությունների ժամանակ նրանք քննարկել են մի համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրներին համագործակցել օդային տեխնոլոգիաների ոլորտում։ Ուկրաինան, իր հերթին, պատրաստ է կիսվել Ռուսաստանի հետ երեք տարվա պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձով։
Ինչպես նշում է NYP-ն, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը ամերիկյան բանակի և ազգային անվտանգության համակարգի համար։ Մասնագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն լրջորեն հետ է մնում Ռուսաստանից և Չինաստանից անօդաչու թռչող սարքերի ոլորտում, և ամերիկյան զինվորականները բավարար չափով պատրաստ չեն օգտագործելու նման տեխնոլոգիաներ կամ պաշտպանվելու դրանցից։
«Ամերիկացի ժողովրդին անհրաժեշտ է այս տեխնոլոգիան, և դուք պետք է այն ունենաք ձեր զինանոցում», - ասել է Զելենսկին Ուկրաինայի նորագույն անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք կարողացել են թափանցել ռուսական պաշտպանությունը և վնասազերծել ռմբակոծիչները «Սարդոստայն» գործողության ժամանակ։
«Կարծում եմ՝ սա իսկական մեգա-գործարք է, ինչպես ասում են՝ երկու կողմերի համար էլ շահեկան», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...