ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր Դատախազություն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։


Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են Գեղամ Մանուկյանի անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։


Խուզարկությունը կատարվել է այն բնակարանում, որը դատարանի որոշմամբ ձևակերպվել է որպես իր որդու փաստացի բնակության վայր, բայց իրավապահները փորձել են առգրավել նաև Մանուկյանի հեռախոսը, ինչը թույլատրված չի եղել դատարանի որոշմամբ։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել։ Մանուկյանի խոսքի՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։


Առգրավվել է ոչ միայն իր, այլև որդու՝ Տարոն Մանուկյանի հեռախոսը։ Չնայած քրեական գործն առնչություն չունի վերջինիս հետ, և խուզարկության ժամանակ որևէ ապացույց կամ առարկա չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։


Ավելի ուշ հայտնի դարձավ Տարոն Մանուկյանը պահվել է 72 ժամ, այնուհետև ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։

Քաղաքականություն