
France 24 հեռուստաընկերությունը հերքել է, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։ Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտել է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային է դարձել սոցցանցերում։
«Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, այստեղ ևս կան բոլոր նշանները, որ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն օգտագործում է ռուսական քարոզչությանը բնորոշ մեթոդներ՝ կեղծ կայքերի ստեղծում, հայտնի կազմակերպությունների անունների օգտագործում՝ ստին հավաստիություն հաղորդելու նպատակով։
Ֆեյքը լայնորեն տարածվել է ադրբեջանական մեդիայում՝ հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։
Հիշեցնենք` «Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն X հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։