
Անկարան և Ստամբուլը խմելու ջրի լուրջ խնդիրների կբախվեն

Անկարան և Ստամբուլը լուրջ խնդիրների կբախվեն խմելու ջրի մատակարարման հարցում, Թուրքիան ապրում է վերջին 52 տարվա ընթացքում ամենաչորային շրջանը: Այս մասին գրել է «Փոստա» թերթը:
«Թուրքիայում տեղումների քանակը սեզոնային նորմայի համեմատ նվազել է 26 տոկոսով։ Այս տարի երկրում սպասվում էր 520 միլիմետր տեղումներ մեկ քառակուսի մետրի համար, սակայն տեղացել է մոտ 380 միլիմետր», - մեջբերում է հրատարակությունը։
Նրա խոսքով՝ խմելու ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ անխուսափելի են բնակեցված տարածքներում և մեգապոլիսներում, որոնք ունեն անբավարար քաղաքային ենթակառուցվածքներ, ջրամբարների բացակայություն կամ անբավարարություն։
«Ներկայումս Անկարայում մեր ջրամբարների հզորությունը կազմում է մոտ 13.3 տոկոս: Սա բավականին ցածր ցուցանիշ է, և ակնհայտ է, որ լուրջ դժվարություններ կառաջանան», - նշած է թերթի հոդվածում։