
2.5 միլիարդ եվրո աջակցություն ԵՄ-ից. մանրամասներ Փաշինյանի Բրուսելյան հանդիպումից

Ավարտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի ջանքերին, հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խաղաղության հնարավոր ստորագրումը անվանել է շրջադարձային պահ, որը կվերջ դնի տասնամյակների թշնամանքին։ ԵՄ-ն նաև վերահաստատել է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությանը, որն ուղղված է տարածաշրջանային կապի վերականգնմանը և հաշտեցմանը։
Հաստատվել են նաև.
ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը, վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի Հայաստանի ջանքերը, ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը։
Ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնում է մինչև 2.5 միլիարդ եվրո՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոքր բիզնեսի ոլորտներում։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ արդյունավետ և ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ
Հիշեցնենք` Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: