Թուրքական ամսագրի գլխավոր խմբագիրը կալանավորվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի համար

Թուրքական Leman երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Ասլան Օզդեմիրը Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալիս կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Կալանքը կապված է ամսագրում ծաղրանկարի հրապարակման հետ, որը շատերն ընդունել են որպես Մուհամեդ մարգարեի ծաղրապատկեր:


Հունիսի վերջին Թուրքիայում հետաքննություն էր սկսվել Leman-ի խմբագրության դեմ, իսկ հուլիսի սկզբին ձերբակալվել էր պարբերականի չորս աշխատակից։ Ամսագրի խմբագրատան մոտ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել՝ անկարգություններով։ Սոցցանցերում հրապարակումը վրդովմունքի ալիք էր բարձրացրել հավատացյալների շրջանում։


Leman-ի խմբագրակազմը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ նկարազարդման մեջ պատկերված Մուհամեդ անունով մարդը կապ չունի Մուհամեդ մարգարեի հետ:



Քաղաքականություն