Փարիզում ստորագրվել է նոր պետության ստեղծման մասին համաձայնագիր

Փարիզում ստորագրվել է նոր պետության ստեղծման մասին համաձայնագիր: Համաձայնագիրը, նախնական առումով, նախատեսում է ինքնավարություն և Նոր Կալեդոնիային չի տալիս լիակատար անկախություն: Միաժամանակ, բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն, իսկ երկիրը՝ միջազգային գործերում ինքնավարություն:


Նոր Կալեդոնիա նահանգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Փարիզի արվարձան Բուժիվալում: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին:


Ինչպես նշում է հրատարակությունը, համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են մրցակից քաղաքական շարժումները, որոնք քննարկում են Նոր Կալեդոնիայի ապագան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 10-ին հաստատել է ֆրանսիական արտասահմանյան տարածքի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ «պատմական» համաձայնագրի կնքումը: Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են տասը օր:


Politico-ն գրում է, որ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից: Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և, դրա հետ կապված, կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի այդ, նոր պետությանը կարող է տրվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ, հաղորդում է Les Nouvelles Calédoniennes թերթը։


Սակայն, նախքան փաստաթուղթն ուժի մեջ մտնելը, այն պետք է հաստատվի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից։ Այնուհետև Նոր Կալեդոնիայում պետք է անցկացվի համապատասխան հանրաքվե։

Քաղաքականություն