Քաղաքականություն

Մգեցված ապակիներն արգելեցին, որ ավելի շատ վառելիքի արտանետումներ լինեն օդում․ Մարուքյան

Marine 2,671 դիտում
Մգեցված ապակիներն արգելեցին, որ ավելի շատ վառելիքի արտանետումներ լինեն օդում․ Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարությանը գրառում է կատարել․ 


«Մգեցված ապակիներն արգելեցին, որ +40 աստիճան արևի տակ մեքենայում ավելի շատ օդորակիչ աշխատեցնենք և հետևաբար ավելի շատ վառելիք ծախսենք, որի արդյունքում էլ ավելի շատ վառելիքի արտանետումներ տեղի ունենան օդում, սակայն միևնույն է ուղիղ արևի տակ ակվարիումի էֆեկտով այրվում ես…»։


Նա նշել է, որ ուշադրություն է դարձրել, որ անգամ ամենաժողովրդավարական համարվող ԱՄՆ-ում մգեցված ապակիները արգելված չեն, արգելված չեն նաև ամենախիստ Չինաստանում։


«Իսկ Հայաստանում՝ Արսեն Թորոսյանի բուռն պահանջներով, կիրառվում են նման նորմեր՝ զուտ մարդկանց վնաս հասցնելու, անհարմարություն պատճառելու և նրանց ավելորդ ծախսեր պարտադրելու նպատակով, ինչի հետևանքով տուժում են մարդիկ և բնությունը»,- գրել է Մարուքյանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից