Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է արցախցիների հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։ Հավաքի մասնակիցները պարզել են Արցախի մոտ 50 մետրանոց դրոշը։


Հանրահավաքի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը, որին հաջորդել է ՀՀ և Արցախի օրհներգների կատարումը։ Ինչին էլ հետևել է Տերունական աղոթքը։


Հանրահավաքի նպատակն է բարձրաձայնել արցախցիների սոցիալական հարցերը, մասնավորապես բնակապահովման ծրագրի մասով, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության հարցը։


Հիշեցնենք ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։


Քաղաքականություն