Խերսոնի մարզում բնակելի շենք է խոցվել. տասնյակ մարդիկ փլատակների տակ են
Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրում գտնվող հինգհարկանի շենքին, տասնյակ մարդիկ են մնացել փլատակների տակ։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Երկու ավիառումբ է հարվածել շենքին։
Մարզպետի մամուլի քարտուղար Վլադիմիր Վասիլենկոն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները խոչընդոտում են փլատակների մաքրման և մարդկանց տարհանման աշխատանքների մեկնարկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 150 ապօրինի ներգաղթյալ
Ուժայիններն ավելի քան 500 միգրանտի են ստուգել Մոսկվայի մարզի Բալաշիխայում տեղի ունեցած «ռեյդի» ընթացքում, 150-ի մոտ հայտ...
Պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 50 հազար զինվորական կուղարկեն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կարող է հիմ...
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսի...
Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Ուկրաինան գործընկերների հետ աշխատում է սեփական տարածքում զենքի արտադրության և մատակարարման ծավալների ավելացման ուղղությա...