Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Ուկրաինան գործընկերների հետ աշխատում է սեփական տարածքում զենքի արտադրության և մատակարարման ծավալների ավելացման ուղղությամբ`հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Արդեն կան լավ պայմանավորվածություններ։ Մենք նոր պայմանավորվածություններ ենք ակնկալում, հաջորդ շաբաթ այդ ուղղությամբ կաշխատենք։ Կարևոր է ամեն հաջորդ պայմանավորվածությունն իրականացնել հնարավորինս արագ, որպեսզի իրապես զգանք, որ ավելի շատ ուժ կա, ավելի շատ միջոցներ, երկինքն առավել պաշտպանված է, ավելի շատ ՀՕՊ համակարգեր կան։ Դա գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է նա տեսաուղերձում։
Նախագահը հավելել է, որ Ուկրաինան «լավ ազդանշաններ» է ստացել ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերներից։ Համաձայն բոլոր զեկույցների՝ զենքի մատակարարումներն արդեն վերականգնվել են։ «Հաջորդ շաբաթ ամերիկյան կողմի հետ կաշխատենք ռազմական մակարդակով, մասնավորապես՝ մեր զինվորականները՝ գեներալ Քելոգի հետ։
Մենք պատրաստում ենք նաև նոր եվրոպական պաշտպանական փաթեթներ։ Առաջիկայում ակնկալում ենք ուժեղ քայլեր նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման առումով՝ այս պատերազմի համար․ ճնշումը պետք է աշխատի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 150 ապօրինի ներգաղթյալ
Ուժայիններն ավելի քան 500 միգրանտի են ստուգել Մոսկվայի մարզի Բալաշիխայում տեղի ունեցած «ռեյդի» ընթացքում, 150-ի մոտ հայտ...
Պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 50 հազար զինվորական կուղարկեն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կարող է հիմ...
Ռուսաստանը պատրաստ է Զելենսկի-Պուտին հանդիպման, երբ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի
Պուտինը կհամաձայնվի հանդիպել Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե Ուկրաինան հանձնվի։ Պատվիրակությունների միջև բանակ...
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսի...