
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը

«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսիան: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Եթե Իսրայելը որոշի ԱՄՆ-ի աջակցությամբ պատերազմ սկսել Լիբանանի դեմ, ապա դա անհապաղ պատասխան կպահանջի... Մենք լիովին պատրաստ ենք հետ մղել Լիբանանի վրա իսրայելական ցանկացած հարձակում», - ասել է շարժման քաղխորհրդի անդամ Մահմուդ Կամատին:
«Մենք բացարձակապես չենք վստահում ամերիկյան վարչակազմին և մեղադրում ենք նրան, որ կանգնած է տարածաշրջանում բոլոր ագրեսիաների և սպանությունների հետևում։ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի սպանության համար, որն իրականացվել է Իսրայելի ձեռքով։ Մենք չենք ցանկանում որևէ երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ և մերժում ենք բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ «ռազմավարական համբերության» ռազմավարությանը, ինչն այս պահին բխում է Լիբանանի շահերից», - հավելել է Կամատին։
Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը:
Հասան Նասրուլլան «Հզբոլլահի» բազմաթիվ այլ ղեկավարների հետ զոհվել է 2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից Հարավային Բեյրութում գտնվող շարժման կենտրոնակայանի ռմբակոծության ժամանակ։