Հասարակություն
Արին-Բերդ գերեզմանատանը ապամոնտաժել են ինքնակամ կառուցված արտադրամաս
Արին-Բերդ գերեզմանատան տարածքում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ապամոնտաժումն իրականացվել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աջակցությամբ: Շուրջ 20 տարի է, ինչ արտադրամասն ապօրինի գործում է համայնքային գերեզմանատան տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում: