Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից

Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովը արտաքսվում է Ռուսաստանից։ Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից։


Աղբյուրների համաձայն՝ Իբրահիմովը հաջորդ չվերթով Մոսկվայի Շերեմետևոյից թռչում է Բաքու։


Հուլիսի 4-ին Իբրահիմովը ձերբակալվել է երկրում գտնվելու կանոնները խախտելու համար և զրկվել քաղաքացիությունից։ Հաղորդվել է, որ նա մոտ ապագայում պետք է արտաքսվի երկրից։


Հիշեցնենք՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվել են հունիսի 27-ին Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների մի շարք ձերբակալություններից հետո։ Հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալվել և կալանավորվել են ութ ռուսներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց առևտրի և կիբերխարդախության կասկածանքով։

Քաղաքականություն