Ցուկերբերգին դուրս են հանել Սպիտակ տնից
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին դուրս են հանել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից այն բանից հետո, երբ նա փակ խորհրդակցության ժամանակ անսպասելիորեն մտել է ներս: Այս մասին հայտնել է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ Meta-ի ղեկավարը հանկարծակի հայտնվել է օվալաձև աշխատասենյակի շեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ, որտեղ նրանք քննարկել են վեցերորդ սերնդի հեռանկարային F-47 կործանիչը: Դրանից հետո Ցուկերբերգին խնդրել են լքել օվալաձև աշխատասենյակը:
Որոշ պաշտոնյաներ մտահոգված են ստեղծված իրավիճակով, քանի որ Ցուկերբերգը համապատասխան թույլտվություն չունի գաղտնի տեղեկատվությանը:
Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տունը համեմատել է կայարանի հետ՝ այցելուների հոսքի պատճառով։ Նշվում է, որ օգնականները տարիներ շարունակ փորձել են Թրամփին խրատել, սակայն չեն կարողացել լիարժեք հաջողության հասնել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը սկզբում դեմ էր հանդես գալիս. Էրդողանը հայտարարություն է արել
Թեև Հայաստանը սկզբում դեմ էր հանդես գալիս «Զանգեզուրի միջանցքին», այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հա...
Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ա...
Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ Գրիգոր Իսկանդարյան
Ավագանու անդամ Իսկանդարյանը ֆեյսբուքում գրել է.««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հա...
Կազատվեն աշխատանքից և կդատվեն. Փաշինյանի գրառումը
Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քա...