Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանկը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։
Մայրաքաղաքում հուլիսի 2–ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության փոփոխություն Երևանում
Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Մասնավորապես՝ Ա...
Արմեն Փամբուխչյանը՝ երթևեկության փոփոխությունների մասին
Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույց...
Ռուբլին շարունակում է թանկանալ. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383.5...
ՀՀ օրհներգի նոր տարբերակն է հրապարակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին,...