Ռազմական

Իսրայելը համաձայնվել է այդ պայմաներին. Թրամփ

Mariam Z. 274 դիտում
Իսրայելը համաձայնվել է այդ պայմաներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Թել Ավիվը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին։


Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները «երկար և արդյունավետ» հանդիպում են ունեցել Իսրայելի ղեկավարների հետ Գազայի հատվածում։


«Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է Թրամփը։


Հաղորդագրությունում ասվում է, որ Կատարը և Եգիպտոսը վերջնական առաջարկը կներկայացնեն պաղեստինյան Համասի շարժման ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ղեկավարը զգուշացրել է կազմակերպության ղեկավարներին, որ եթե նրանք հրաժարվեն ընդունել առաջարկը, իրավիճակը միայն «կվատանա»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250